Breaking News

Արտակարգ դեպք Ուրցաձորում. ավազահանքը փլվել է քաղաքացու վրա, նրան մեծ դժվարությամբ են դուրս բերել

Արարատի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ուրցաձոր գյուղի վարչական տարածքից միջին տարիքի տղամարդը ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։

Shamshyan.comի  փոխանցմամբ, նրան հիվանդանոց են տեղափոխել Ուրցաձոր գյուղում գտնվող ավազահանքի մոտից, որտեղից գյուղացիները ավազ են դուրս բերում: Տուժածը, ով, ըստ տեղեկությունների, նույն գյուղի բնակիչ՝ միջին տարիքի Արթուր Խ.-ն է, փորձել է ավազ դուրս բերի, եւ ավազաշերտը լցվել է նրա վրա։

Գյուղացիները նրան մեծ դժվարությամբ դուրս են բերել ավազի տակից։

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …