Breaking News

Արտակարգ իրավիճակ «Արմենիա» բժշկական կենտրոնում. Ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները վնասազերծել են հիվանդասենյակում կրակոցներ արձակողին և փախուստի դիմած կալանավորին

Հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։

Shamshyan.com-ի տեղեկությամբ՝ այդ անձը, ով ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Կալանավորին հսկող Ոստիկանության ծառայողները կարողացել են վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել է փախուստի։ Նրա փախուստը կանխվել է հիվանդանոցում ծառայություն կատարող Ոստիկանության ծառայողների և «Բրիգադ» անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Մաշտոցի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում փախուստի դիմած կալանավորի և ինքնաձիգով կրակոցներ արձակած ոստիկանների կողմից վնասազերծվածի ինքնությունը։

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …