Breaking News

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը Լեհաստանի և Ղազախստանի հետ խաղերին

Հոկտեմբերի 5-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը:

Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հոկտեմբերի 2-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ազգային հավաքականը նաև անցկացրեց առաջին մարզումը հետևյալ կազմով՝

Դարպասապահներ. Գրիգոր Մելիքսեթյան («Գանձասար-Կապան»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Գոռ Մանուկյան («Փյունիկ»),

Պաշտպաններ. Տարոն Ոսկանյան («Նեա Սալամիս», Կիպրոս), Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան), Գաել Անդոնյան («Օլիմպիկ», Մարսել, Ֆրանսիա), Կամո Հովհաննիսյան («Տորպեդո-Բելազ», Բելառուս), Գագիկ Դաղբաշյան («Ալաշկերտ»), Արտյոմ Միքայելյան («Շիրակ»), Ռոբերտ Դարբինյան («Շիրակ»),

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Դավիթ Մանոյան («Նեա Սալամիս», Կիպրոս), Մարկոս Պիզզելլի («Ալ-Շաբաբ», Սաուդյան Արաբիա), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան), Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Արտյոմ Սիմոնյան («Ալաշկերտ»),

Հարձակվողներ. Ռուսլան Կորյան («ԲՄԱ-Խաբարովսկ», Ռուսաստան), Սարգիս Ադամյան («Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա):

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Գեղամ Ղադիմյանը և Մալաքյան եղբայրները հավաքականին կմիանա այսօր երեկոյան, իսկ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը` հոկտեմբերի 3-ի առավոտյան:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …