Breaking News

Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը մասնակցեցին Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությանը.

hraparak.am-ը գրում է.Այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը: Արարողությանը մասնակցելու համար եկեղեցի ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ: Դրսում Սերժ Սարգսյանին էին սպասում բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր նախագահին բարեւելուց հետո մտան եկեղեցի: Հետաքրքիր էր, որ նախագահի եկեղեցի մտնելուց հետո եկեղեցի ժամանեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Պաշտոնյաների եկեղեցի մտնելուց հետո նրանց թիկնապահները արգելեցին լրագրողների մուտքը Աստծո տաճար` պատճառաբանելով, թե չի կարելի: Ներսում 10 րոպե մնալուց հետո նախագահը դուրս եկավ, զրուցեց հոգեւորականների հետ, ապա՝ հեռացավ, իսկ այդ ընթացքում վարչապետը աննկատ հեռացավ: Վաղը կկայանա հուղարկավորության արարողությանը, իսկ մինչ այդ, ընդունված կարգի համաձայն, ԱԱԾ նախկին պետին հրաժեշտ կտան նաեւ ԱԱԾ-ի մշակույթի պալատում:

Check Also

Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և …