Breaking News

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը նկատողություն է արել Տարոն Մարգարյանին. վերջինս փորձել է հարցերը լուծել Սերժ Սարգսյանի միջոցով

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւան քաղաքի կառավարման հարցով մի քանի դիտողություններ է արել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սակայն, ինչպես պարզվում է, վարչապետի դիտողությունները Երեւանի քաղաքապետի սրտով չեն եղել, եւ նա փորձել է հարցերը կարգավորել Սերժ Սարգսյանի միջոցով: Վարչապետի մի քանի դիտողություններից հետո Տարոն Մարգարյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին եւ բողոքել Կարեն Կարապետյանից՝ խնդրելով, որ վերջինս չմիջամտի իր աշխատանքին: Ինչպես երեւում է՝ նրա խնդրանքը բավարարվել է, եւ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հորդորել է ուղղակի հանգիստ թողնել Երեւան համայնքը: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով մեկնաբանության համար դիմեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին, ով ո՛չ հաստատելով, ո՛չ հերքելով վերը նշվածը՝ ասաց, թե բամբասանքներ չի մեկնաբանում»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …