Breaking News

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը Գումբուրդոյի եկեղեցու շուրջ տեղի ունեցած բախումների մասին

Ախալքալաքի շրջանի  Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպի մասին անդրադարձել է  Վրաստանի Օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերով՝ իրենց գրասենյակը պատրաստվում է ուսումնասիրել Գումբուրդոյի եկեղեցու շուրջ տեղի ունեցածը, որից հետո Օմբուդսմենի գրասենյակը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

«Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել տվյալ գործը, այդ թվում՝թե գործընթացում որքանով էին պաշտպանված քաղաքացիների իրավունքները: Առաջիկայում խնդրի վերաբերյալ հայտարարություն կտարածենք: Ինձ որքանով հայտնի է, հնարավոր է, որ տեղի է ունեցել հանցագործություն»,- հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին:

Check Also

ՌԴ-ն ակտիվորեն աջակցում է Երևանին և Անկարային՝ կարգավորելու հարաբերությունները. Զախարովա

Ռուսաստանը հնարավորինս աջակցում է Հայաստանին և Թուրքիային կարգավորելու հարաբերությունները, ինչպես նաև պատրաստ է միջնորդ լինել …