Breaking News

Արտակարգ դեպք Երևանում. ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը դանակահարել է 10-րդ դասարանի աշակերտին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 29-ին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 14-ամյա Դ. Շ.-ի մարմնական վնասվածք ստանալու փաստով: Վերջինս նշված կենտրոն է տեղափոխվել «ձախ բազկի վերին երրորդականի առաջնային մակերեսի, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Դ. Շ.-ի հարազատները հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տան բակում՝ խաղալիս վայր ընկնելու հետևաքով, մինչդեռ 1 օր անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում պարզել են, որ սեպտեմբերի 29-ին ժամը 22:00-ի սահմաններում Այգեստան թաղամասում Դ. Շ-ին դանակով հարվածել է 16-ամյա Տիգրան Մ.-ն, ով հայտնաբերվել և ծնողի հետ հրավիրվել է Ոստիկանության բաժանմունք, որտեղ բացատրություն տալուց հետո կասկածյալը հանձնվել է ծնողներին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածն ու դանակահարողը սովորում են Երևանի թիվ 3 ավագ դպրոցում:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …