Breaking News

Սասնա ծռերի գործը նորից կիսվեց

Սասնա ծռերի 14 անդամների գործն այսօր կրկին կիսվեց։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանոր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց որոշում, ըստ որի՝ միայն 4 անդամների մասով գործը թողեց  իր վարույթում, իսկ 10 անդամներինը կքննի այլ դատավոր։

Արտուշ Գաբրիելյանը, սակայն, չմանրամասնեց, թե ով է լինելու այդ դատավորը։ Այսօր նա միաժամանակ որոշում կայացրեց, որ 4 անդամների գործին կմիացվի նախորդ շաբաթ կիսված՝ Սասնա ծռերի 7 անդամների գործը։ Փաստորեն Սասնա ծռերի գործը կքննվի 3 տարբեր վարույթներում։ Պաշտպաններն այս ամենում լուրջ խնդիր են տեսնում, որովհետեւ պետք է մոտ 200 վկաներին և տուժողներին 3 տարբեր վարույթներում առանձին-առանձին լսեն։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …