Breaking News

Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել Է Bloomberg-ի վարկանիշի ռեկորդային նշագծին

Միացյալ Նահանգների Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսն իր կարողությունն ավելացրել Է մինչեւ ռեկորդային նշագիծ՝ 211 միլիադ դոլար: Այս գնահատումները ներկայացրել Է Bloomberg գործակալությունը:

Գործակալության հաշվարկների համաձայն՝ Բեզոսի ակտիվների միագումար արժեքը հուլիսի 6-ին կայացած ֆոնդային սակարկությունների արդյունքներով ավելացել Է 8,44 միլիարդ դոլարով՝ մինչեւ 211 միլիարդ դոլար: Ինչպես ընդգծում Է գործակալությունը, այս գումարը ռեկորդային Է գործարարների համար, որոնք երբեւԷ ներառվել են հիշյալ վարկանշում: Նախորդ առավելագույնն արձանագրվել Էր հունվարին: Այն ժամանակ Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքի կարողությունը հասել Էր 210 միլիարդ դոլարի: Վերջին ամիսներին այն կրճատվել Է մոտավորապես մինչեւ 181 միլիարդ դոլար:

Հուլիսի 5-ին հաղորդվել Է, որ Բեզոսը թողել Է Amazon կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտնը, նրա տեղն զբաղեցել Է Էնդի Ջեսին, որն ավելի վաղ գլխավորում Էր Amazon-ի Web Services ամպային ծառայությունը: Բեզոսն այժմ զբաղեցնում Է առաջին տեղը Bloomberg-ի կազմած՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Մասքը երկրորդ հորիզոնականում Է: Երրորդ տեղը պահպանում Է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն (169 միլարդ դոլար): Amazon-ի ղեկավարի ակտիվների միագումար արժեքի աճը, մասնավորապես, պայմանավորված Էր կորպորացիայի բաժնետոմսերի արժեքի մարտի կեսերից գրեթե 20 տոկոսով բարձրացմամբ:

Bloomberg-ի գնահատումների համաձայն՝ հուլիսի 6-ին ներդրողներն ընկերության համար դրական են համարել այն նորությունը, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հրաժավել Է 10 միլարդ դոլար գումարի ամպային հաշվումների բնագավառում ծառայությունների տրամադրման պարտավորագրից: Ավելի վաղ սպասվում Էր, որ այն կտրամադրվի ԱՄՆ-ի Microsoft կորպորացիային: Amazon-ը փորձել Է դատարանի միջոցով վիճարկել այդ որոշումը: Պենտագոնում պարզաբանել են, որ մտադիր են կնքել ամպային հաշվումների բնագավառում ծառայությունների տրամադրման նոր պարտավորագիր, ինչը համապատասխան առաջակություններ Է ակնկալում Amazon-ից եւ Microsoft-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Check Also

6 բան, որ անում են Բիլ Գեյթսը, Ջեֆ Բեզոսը և այլ հաջողակ մարդիկ հանգստյան օրերին

Բենջամին Սփոլը, My Morning Routine առցանց հրատարակության հեղինակ, հինգ տարի շարունակ հարցում է անցկացրել աշխարհի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով