Breaking News

«Ժողովուրդ». Հսկայական ունեցվածքի տեր դաշնակցական պատգամավորը բյուջեի հաշվին բնակարան է վարձակալել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական բյուջեից Երեւանում բնակարանի վարձի փոխհատուցում ստացող պատգամավորներից մեկն էլ ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանն է` հսկայական ունեցվածքի տեր անձնավորություն, որի ընտանիքին է պատկանում Էջմիածնի «Մոնոլիտ» գործարանը: Ավելին՝ նա բնակվում է Էջմիածնում, որտեղ Երեւանից կարելի է հասնել ընդամենը 20 րոպեի ընթացքում:

Երբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Կարապետյանին, վերջինս խիստ վրդովված տոնով հայտարարեց. «Դիմեք իմ օգնականին»: Իսկ երբ հիշեցրինք, որ ինքն է այդ հարցով դիմել եւ անձամբ իր համար, նա շարունակեց վրդովված հակադարձել. «Ես եմ դիմել, որովհետեւ իմ իրավունքից օգտվել եմ: Ի՞նչ մի հարց ա, որ սարքել եք մեեեեծ թեմա, դնում եք, գրում եք: Ես օլիգարխ չեմ, ես հարուստ չեմ, ես իմ սահմանադրական օրենքներով լիազորված իրավունքներից եմ օգտվում»: Դիտարկմանը, թե Էջմիածինը շատ մոտ է Երեւանին, եւ հետո նա հսկայական ունեցվածք է հայտարարագրել` 150 մլն դրամ, 14 հեկտար հողամաս, «Տոյոտա Լենդ Քրաուզեր» մակնիշի մեքենա, Կարապետյանը չցանկացավ արձագանքել եւ արագ մտավ ԱԺ դահլիճ»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …