Breaking News

Ոստիկանությունը՝ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի ահազանգի մասին

Ոստիկանությունը անդրադարձել է Econews.am լրատվական կայքի Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի ահազանգին.
Ոստիկանության լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան. «Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:

Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- նշել է Ջանոյանը:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …