Breaking News

«Հանրապետական» ծննդատան մոտ առևանգել են նորածին երեխայի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածնին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

2017թ. սեպտեմբերի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ապրիլի 3-ին Երևան քաղաքի  «Հանրապետական» ծննդատան մոտակայքից պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող իր երեխային՝ ծնված 30.03.2017թ.,  իրեն անհայտ անձինք առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, որը հոկտեմբերի 4-ին ստացվել և վարույթ է ընդունվել  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նորածնի մոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …