Breaking News

Հյուսիս-հարավ ծրագրի Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածների շինաշխատանքների ժամկետները երկարաձգվում են

Կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման բանկի հետ կնքված Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու նախագծին։

«Համաձայնագրով նախատեսվում է «Ծրագիր 2» (Աշտարակ-Թալին) վարկային համաձայնագրի կատարման ժամկետի երկարաձգում 27 ամսով (2017 թվականի հունիսի 30-ից մինչեւ 2019-ի սեպտեմբերի 14-ը), ինչպես նաև «Ծրագիր 3» (Թալին-Գյումրի) վարկային համաձայնագրի կատարման ժամկետի երկարաձգում 21 ամսով (2017-ի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2019-ի սեպտեմբերի 14-ը)»,- նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ նշված համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, իսկ ներկայացված համաձայնագրերը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնել օրենքի տեսքով։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …