Breaking News

Քաղաքացու ահազանգով հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Հալաբյան 5/1 հասցեում գտնվող  անհատ ձեռնարկատեր Կարինե Ենգոյանին պատկանող խանութից գնել է տուփով նրբերշիկ և միայն տանը նկատել, որ դրա վրայից ջնջված է արտադրության օրը, իսկ նրբերշիկի գույնը կապտականաչավուն է:

Ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության արդյունքում՝ Ա/Ձ Կարինե Ենգոյանին պատկանող մթերային խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝ ոչ միայն  նրբերշիկ, այլ նաև մի քանի տեսակի և ապրանքանիշի երշիկներ, կետչուպ, աջիկա, գարեջուր, հյութեր, պահածոյացված սունկ, պանրի տեսականի, մանանեխ և այլն:
Հայտնաբերված ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են:

Պարզվել է նաև, որ Ա/Ձ Կարինե Ենգոյանը գրանցված չէ ծառայության՝ սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Հարուցվել է վարչական վարույթ:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …