Breaking News

«Նրա ձեռքերում երաժշտությունը կախարդանքի էր վերածվում». Եվգենի Պետրոսյանը՝ Ջիվան Գասպարյանի մասին

Կատակերգու Եվգենի Պետրոսյանը կարծում է, որ Ջիվան Գասպարյանն արտասովոր, բարի, վառ մարդ էր ու արտիստ, որը դուդուկը հանրահայտ է դարձրել ամբողջ աշխարհում։ Նրա ձեռքերում երաժշտական գործիքը սկսում էր հնչյուններ արձակել, որոնք կախարդանքի էին վերածվում։ Տպավորություն էր ստեղծվում, որ հնչում է մարդու երգ, որը հուզում է հոգին։

Արտիստը հինգ տարի առաջ Երեւանում է եղել եւ հանդիպել երաժիշտին։ Հաճելի խոսակցությունը տեւել է մինչեւ ուշ գիշեր։ Թվում էր՝ Տատյանա Բրուխունովայի ամուսինն ամբողջ կյանքում ճանաչել է զրուցակցին։

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով