Breaking News

Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի վրա 4 կրակոց է արձակվել. կատարվածի հիմնական վարկած դիտարկվում է պատվերով սպանությունը

Արմենպրեսի փոխանցմամբ՝  Մոսկվայի կենտրոնում մահափորձի ենթարկված հայազգի գործարար Արսեն Փափազյանը մահացել է վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ իրավապահ մարմիններին, Փափազյանը մահացել է Ն. Ի. Պիրոգովի անվան քաղաքային թիվ 1 հիվանդանոցում, որտեղից դեռևս հստակ մեկնաբանություն չի ստացվել նրա մահվան վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ անհայտ անձը կրակ էր բացել 46-ամյա Փափազյանի ուղղությամբ Մոսկվայի Մյասնիցկայա փողոցում 15:30-ի սահմաններում: Ինչպես նշվում է, գործարարի վրա 4 անգամ են կրակել: Միջադեպից հետո նրան անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց:

Ինչպես գերակա վարկած է դիտարկվու պատվերով սպանությունը:

Արսեն Փափազյանը զբաղվում էր շինարարությամբ, ակտիվ մասնակցում  հայկական սփյուռքի կյանքին ՙգումարներ նվիրաբերում բարեգործական նպատակներով:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …