Breaking News

«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանը ոստիկանության մենաշնորհը կոտրում է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն մշակել ու կառավարություն է ներկայացրել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որն էլ երեկ արժանացել է կառավարության հավանությանը:

Ըստ այդմ, քանի որ հիմա դեպքի վայրի պահպանությունը դրված է միայն հետաքննության մարմիններից ոստիկանության եւ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների վրա, քննչական կոմիտեն առաջարկում է այդ ցանկում ներառել նաեւ հետաքննության մյուս մարմիններին՝ հարկային, մաքսային, ԱԱԾ:

Քննչական կոմիտեի այս նախաձեռնությունը, թերեւս, պատահական չէ. քննչական կոմիտեն իր գործողություններով կասկածի տակ է դնում ոստիկանության գործունեության արդյունավետությունը, քանի որ ՊՆ-ն միայն զինվորականներին առնչվող գործերի ժամանակ է դեպքի վայր պահպանում:

Գուցե նախաձեռնությունն առավել խորը արմատներ ունի, բայց զուգադիպեց Հերացու փողոցում վերջերս տեղի ունեցած ավտովթարի դեպքի հետ, երբ ոստիկաններն այդպես էլ չէին կազմակերպել դեպքի վայրի պահպանությունն, ու քաղաքացիներից մեկը կարողացել էր անարգել տանել մեքենայի շուռ գալու հետեւանքով թափված մակարնոի պարկը: Դրանից հետո ՔԿ-ն հայտարարությամբ հանդես եկավ՝ ոստիկանությանը հիշեցնելով օրենքով վերապահված լիազորությունները:

Փաստորեն, հիմա էլ նրանք փորձում են նաեւ օրենսդրական որոշակի քայլեր անել՝ ոստիկանության «մենաշնորհը» կոտրելու համար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …