Breaking News

«Հժ». Անգամ «Չիբուխն» է թանկացել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսում տեղի ունեցած թանկացումներն իրենց հետքն են թողել հատկապես աղքատության բարձր ցուցանիշ ունեցող գյուղերի ու քաղաքների բնակչության վրա, որտեղ գործազրկության մակար­դակն է, թերևս, միակ բարձր ցուցանիշը, որով աչքի է ընկնում այդ հա­մայնքը:

Armtimes.com-ին Վանաձորի խանութներում կատարած հար­ցումներից պարզ դարձավ, որ վերջին օրերին թանկացել են գրեթե բո­լոր ծխախոտները, իսկ նրանց դեպքում, որոնց սպառումը քիչ է, գները մնացել են նույնը: Բոլոր ծխախոտները միջին հաշվով թանկացել են 20 դրամով, իսկ ահա «Չիբուխ» տեսակի ծխախոտը, որը ծխում են առա­վել աղքատներն ու սոցիալական ծանր պայմաններ ունեցողները, չգի­տես ինչու, թանկացել է ոչ թե 20, այլ 80 դրամով, 160 դրամից դառնա­լով 240:

«Այ, որդի ջան, թոշակս 20 հազար ա, դեմը ձմեռ ա, օգնող չու­նեմ, պահող չունեմ, էդ 20 հազարով ապրում եմ, ամեն օր 160 դրամ մի կերպ տալիս պապիրոզ էի առնում, էսօր դրել 240 են սարքել, բա ամոթ չեն անո՞ւմ: Լրիվ են ուզում մեզ խեղճացնել, թող իրենք էդ օրն ընկնեն, որ անգամ չիբուխին կարոտ մնան»,- մեզ հետ զրույցում հայտնեց մի թոշ­ակառու, որը հերթական անգամ խանութ էր եկել «Չիբուխ» գնելու»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …