Breaking News

«Ժողովուրդ». Ուսուցչի տոնին ՀՀԿ-ական տնօրենին վարչապետը համակարգիչ է նվիրել ընտրություններին մատուցած ծառայությունների դիմա՞ց

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ուսուցչի տոնն էր: Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների հաղթողների անունները: Պարգեւատրվածների ցանկում է Եղեգի միջնակարգ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Մերի Գանդալյանը, որին վարչապետի որոշմամբ նվիրվել է համակարգիչ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Գանդալյանը խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն է ունեցել եւ Կապանի 38 ընտրատարածքի 1-ին տեղամասում եղել է հանձնաժողովի քարտուղարը: Ու ենթադրվում է՝ նրան պարգեւատրել են հենց ընտրությունների ժամանակ մատուցած ծառայությունների համար»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …