Breaking News

Նոր սկանդալ. «Նոր Զովք»-ի խանութներում վաճառվում է թուրքական բլղուր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական շուկայում անհայտ ճանապարհով ադրբեջանական խնձորի հայտնվելու սկանդալը դեռ նոր մարած, հիմա էլ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական բլղուր:

Dosa անվանումով բլղուրի տուփի վրա հստակ նշված է, որ այդ սննդատեսակը արտադրված և փաթեթավորված է Թուրքիայում: Ընդ որում, մեր տեղեկություններով, թուրքական բլղուրը շուկայում հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի, խանութներում ևս չկա անվտանգության սերտիֆիկատի պատճենը, որը տվյալ դեպքում պարտադիր պայման է, քանի որ Թուրքիան համարվում է ռիսկային երկիր:

Նշենք, որ եթե անգամ թուրքական բլղուրի հետ եկել է անվտանգության սերտիֆիկատը, ապա այստեղ պետք է լաբորատոր հետազոտություն իրականացվեր, որը, մեր տեղեկություններով, Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից չի իրականացվել:

Այսինքն՝ հերթական անգամ առանց համապատասխան վերահսկողության՝ կասկածելի ծագման սննդամթերք է հայտնվել տեղական շուկայում: Ի դեպ, թուրքական բլղուրն ավելի թանկ արժե, քան տեղականը: Dosa-ի 900 գրամանոց տուփը վաճառվում է 950 դրամով»:

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …