Breaking News

Ջիգարխանյանի նախկին կինը՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, բոյկոտ է հայտարարել Մալախովին եւ Բորիսովին

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հայտարարել է, որ հեռուստատեսային թոք-շոուների չմնասնակցելու որոշման մասին։ Դմիտրի Բորիսովի «Пусть говорят» եւ Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդումները բոյկոտելու պատճառների մասին Ռոմանովսկայան խոսել է Instagram-ում։

«Ես հրաժարվել եմ մասնակցել թոք-շոու ձեւաչափի նախագծերին, բացառությամբ հարցազրույցի ձեւաչափով՝ իմ հայեցողությամբ հաղորդավարի մասնակցությամբ։ Ամենն, ինչ ցանկացել եմ ասել եթերներում, ճիշտ է եղել, իսկ ճշմարտությունը փորձագետների մեկնաբանության եւ բոլորովին օտար մարդկանց կարիքը չունի։ Իմ կենսագրությունում ճշմարտությունը մեկն է, եւ հույս ունեմ՝ դուք այն լսել եք»,- գրել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կարծում է, որ միայն հեռուստատեսության միջոցով է ինքը կարողացել հանրությանը հասցնել իր դիրքորոշումը մեղադրանքների առնչությամբ, որոնք կապված էին Ջիգարխանյանից սկանդալային ամուսնալուծության հետ։

Վիտալինան խոստովացել է չկորցնել կապը երկրպագուների հետ՝ առաջարկելով նրանց հետ շփվել սոցիալական ցանցերում եւ գնալ իր համերգներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով