Breaking News

Անհայտ անձինք փորձել են ներթափանցել Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը շտապ հաղորդագրություն է տարածել.

«Ծառայությունների 37-թվականին հարիր գործելաոճը շարունակում է հիմնավորապես հաստատվել Հայաստանում։ Այսօր՝ հոկտեմբերի 6-ի գիշերը, անհայտ անձինք փորձել են ներթափանցել Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան, երբ ընտանիքի անդամները քնած են եղել։ Բնակարանի մուտքի դռան կողպեքի պտուտակները Վարուժան Ավետիսյանի ընտանիքի անդամները քանդած են հայտնաբերել առավոտյան։

Դեպքը խոսում է նարիմանովյան ծառայությունների փնթի, անպատասխանատու, ապօրինի և հանցավոր գործելակերպի մասին և հանդիսանում է ընտանիքի և անձի իրավունքների կոպիտ ոտնահարում։ Ծառայությունները ամենայն հավանականությամբ տեղեկատվական քաղց են ապրում և նպատակ են հետապնդել ներթափանցել բնակարան, տեղեկություններ հայթայթել և ձեռք բերել Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյանի նամակներից կամ փաստաթղթերից և/կամ տեսանկարահանող կամ գաղտնալսով սարքեր տեղադրել»:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …