Breaking News

«Փաստ». Ահռելի ծախսեր՝ ավտոմեքենաների վերանորոգման եւ պահեստամասերի համար

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վանաձորի համայնքապետարանը 2017 թ. գնումների պլանի լրացում է կատարել, որը հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների պլանում:

Ըստ լրացված պլանի՝ համայնքապետարանն այս տարի միայն ավտոմեքենաների սպասարկման, վերանորոգման եւ պահեստամասեր ձեռք բերելու համար ահռելի ծախսեր է նախատեսել:

ԲԸԱՀ (Բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) գնման ձեւով համայնքապետարանը ավտոմեքենաների ընթացիկ նորոգման համար նախատեսել է ծախսել 928000 ՀՀ դրամ:

Նույն ընթացակարգով ավտոմեքենաների սպասարկման համար պետական կառույցը կծախսի 996000 ՀՀ դրամ: Գնման պլանում ներկայացվել են նաեւ տարբեր մակնիշի մեքենաների համար անհրաժեշտ առանձին ծախսերը:

Այսպես՝ «Տոյոտա Քամրի» ավտոմեքենայի պահեստամասեր ձեռք բերելու համար կծախսվի 990000 ՀՀ դրամ: «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի պահեստամասերի համար էլ՝ 986000 ՀՀ դրամ: Իսկ «Վազ 2121–14» ավտոմեքենայի պահեստամասեր գնելու համար կծախսվի 964000 ՀՀ դրամ: «Գազ 3110–101» ավտոմեքենայի պահեստամասերի համար՝ 860000 ՀՀ դրամ: Ավտոմեքենաների սպասարկման, վերանորոգման եւ պահեստամասեր ձեռք բերելու համար համայնքապետարանն ընդհանուր առմամբ կծախսի 6484000 ՀՀ դրամ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …