Breaking News

«Հրապարակ». «Նման հարցերը հեռախոսով քննարկելը ճիշտ չէ». Սեյրան Օհանյանը՝ «դիմադրության ճակատի» մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային դիմադրության ճակատ նախապատրաստողների շրջանակում մեծ հույսեր ունեն, որ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հնարավոր է գալիք շաբաթ մասնակցի Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ եւ ժողովրդական ընդվզում նախապատրաստելու հավաքին։

Տեղեկություններ կան, որ նրան օրերս զանգել է դիմադրության ճակատի կազմակերպիչներից մեկը եւ հայտնել Սեֆիլյանի առաջարկի մասին։ Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ երկրում չէ, կվերադառնա մոտ մեկ շաբաթից։ Նա ասել է, որ նման հարցերը հեռախոսով քննարկելը ճիշտ չէ, կվերադառնա՝ կզրուցեն»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …