Breaking News

Ռուսաստանին պետք է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանն ու Վրաստանն էլ փաթեթի մեջ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թերևս ամեն ինչ բաց տեքտով ասվել է. Ռուսաստանին պետք է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանն ու Վրաստանն էլ փաթեթի մեջ: Ուստի կարծում եմ լուրջ գիտական վերլուծություն պետք չէ հասկանալու համար, որ Կրեմլի քաղաքականության թիրախում բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանությունն է: Իսկ քանի որ ինքնիշխանության սկիզբը օրինական ընտրված ու ժողովրդին հաշվետու իշխանություններն են, Կրեմլը ամեն ինչ անելու է թույլ չտալու համար ընտրությամբ ձևավորված վարչակարգ, ինչպես նաև ամեն ինչ անելու է բոլոր ոլորտներում ինքնիշխան իրավունքներին փայ մտնելու ճանապարհով: Միացյալ ՀՕՊ, սահմանային վերահսկողություն կամ զորախումբ այդ շարքից են: Այնպես որ այս ամենում Հայաստանի անվտանգության շահեր մի փնտրեք: Այդ շահը միայն ենթադրում է ինքնիշխանության մակարդակի ամրապնդում, այլ ոչ թե կիսում կամ սահմանափակում: Վարագույր»:

Կից նյութն՝ այստեղ

Check Also

Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և …