Breaking News

Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ զորքերը կաջակցեն Հայաստանին. Անատոլի Սիդորով

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ «Որոնում-2017» զորավարժության շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նշել է. «ՀԱՊԿ հավաքական զորքերը ՀԱՊԿ անդամ երկրներին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը, օգնության անհրաժեշտության դեպքում  պատրաստ կլինեն աջակցել»:

Նա ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀԱՊԿ կանոնադրության և այլ փաստաթղթերի համաձայն՝ ՀԱՊԿ զորքերը նախատեսված են անդամ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման համար.«Դա տեղի է ունենում տվյալ անդամ պետության դիմումի համաձայն, իսկ որոշումը կայացնում է ՀԱՊԿ խորհուրդը: Ես չեմ պատմի հիմա կարմիր գծի մասին, բայց կարող եմ ասել, որ եթե անդամ պետություններից մեկին իրական օգնություն պետք լինի, ապա հավաքական զորքերը շատ ավելի մեծ քանակով, քան այն, որ մասնակցում են այսօրվա զորավարժությանը, պատրաստ կլինեն գալ և օգնել»,-նշել է Անատոլի Սիդորովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի տարածում մեկնարկել է «Որոնում-2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության 2-րդ փուլը: Վարժանքների ընթացքում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …