Breaking News

Երևանում կանխել են քոլեջի 16-ամյա ուսանողուհու ինքնասպանության փորձը

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են Երևանի բնակիչ՝ 16-ամյա Աննա Ա.-ի ինքնասպանության փորձը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 11։50-ի սահմաններում կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկաններին են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։

Ոստիկաններին հաջողվում է կարճ ժամանակ բանակցություններ վարել աղջկա հետ և նրան անցկացնել անվտանգ վայր, որից հետո երեխային տեղափոխում են Ոստիկանության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով բաժանմունք։

Փաստ առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Կայքի  տեղեկություններով՝ աղջիկը սովորում է Երևանի քոլեջներից մեկի 2-րդ կուրսում։

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …