Breaking News

Բակո Սահակյան. Լեռնային Ղարաբաղի անկախությունը վաղ թե ուշ կճանաչվի

«Ноев Ковчег» թերթի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը վաղ թե ուշ կճանաչվի. «Համոզված եմ, որ դա ժամանակի հարց է։  Ինչ վերաբերում է  մեր ապագային,  ապա ոչ միայն ես, այլ նաև մեր ժողովուրդն է վստահ, որ այն հուսալի կլինի»,-նշել է  Արցախի նախագահը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին նշել է, որ ԵԱՀԿ-ն մեծ, կարևոր աշխատանք է իրականցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն  ապահովելու ուղղությամբ։

Արցախի Հանրապետության նախագահն անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը, նշել է. «Ես չեմ կարող համաձայնել այն տեսակետի հետ, որ  նման  գործողության համար պատասխանատու են դիվանագետները կամ էլ երրորդ կողմը։

Իսկ ինչ վերաբերում  է այն հարցին, թե ինչպես պետք է  դրան դիմադրել, ապա այստեղ կարևորագույն, կայունացնող դեր է խաղում Արցախի Հանրապետության պաշտպանության բանկը, ինչպես նաև միջազգային հանրությունը՝  ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, որոնք պետք է շարունակեն համապատասխան  քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»։

Սահակյանն անդրադառնալով սեպտեմբերի 18-20 ընկած ժամանակահատվածում  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, նշել է, որ Արցախի պետականության, նրա անվտանգության և դինամիկ զարգացման բանալին Արցախի, Հայաստանի և սփյուռքի միջև սերտ կապն է և որ նման կապ աշխարհում չկա՝ հավելելով, որ այն անվանում են եռամիասնություն։

Check Also

Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և …