Breaking News

ՖՈՏՈՇԱՐՔ. Խոշոր ավտովթար Հյուսիսային ավտոկայանի մոտ. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, բախվել են Mitsubishi Canter մակնիշի բեռնատարը, Opel մակնիշի  և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները: Նախապատրաստվում են նյութեր: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

[smartslider3 slider=110]

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …