Breaking News

Ռոնալդուն հավաքականում խփած գոլերի քանակով աշխարհում 3-րդն է

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Անդորրայի հետ խաղում խփած գոլը 79-րդն է դարձել է ազգային թիմի կազմում:

Այս ցուցանիշով նա կիսում է 3-րդ տեղը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ հավաքականում խփած գոլերի քանակով առաջատարների ցանկում` զամբիացի Գոդֆրի Չիտալուի հետ:

Իրենց հավաքականների լավագույն ռմբարկուների համաշխարհային ցանկի առաջատարը իրանցի Ալի Դաեյն է, որի ակտիվում 109 գոլ կա: Երկրորդ տեղում հունգարացի լեգենդար հարձակվող Ֆերենց Պուշկաշն է (84):

Այս ցանկում Ռոնալդուն շրջանցել է Իրաքի ներկայացուցիչ Հուսեյին Սայդին (78 գոլ) և բրազիլացի Պելեին, որի ակտիվում 77 գոլ կա:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …