Breaking News

Ոստիկանները հայտնաբերել են Նոյեմբերյանի ոլորաններում 36-ամյա ՌԴ քաղաքացուհուն բռնաբարած 35-ամյա վարորդին. Shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ոստիկանություն էր դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացուհի՝ 36-ամյա Սոֆյա Ոսկրեսենսկայան և հայտնել, որ հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում ոմն Արթուր, իր կամքին հակառակ, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ իրեն բռնաբարել էր:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Պապինյանին։

Վերջինս խոստովանել է, որ այդ օրը Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին իր վարած BMW մակնիշի մեջ բռնություն գործադրելու եղանակով սեռական հարաբերություն է ունեցել Ս. Ոսկրեսենսկայայի հետ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

 

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …