Breaking News

Փոստանջյանը պահանջում է հայտնաբերել մեղավորներին

Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է Բնապահպանության և Առողջապահության նախարությունների պատասխանները՝ Մասիս քաղաքում տիրող էկոլոգիական իրավիճակի հարցման վերաբերյալ և ներկայացրել Մասիս քաղաքում տիրող էկոլոգիական վիճակը։

28.09.2017 թվականին  «Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Մասիս քաղաքում տիրող գարշահոտության խնդրի  վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել է բնապահպանության և առողջապահության նախարարություններ, որին ի պատասխան 03.10.2017 թվականին  բնապահպանության նախարարությունից հայտնել են. «հեղուկի և օդային ավազից վերցրած նմուշի և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում և մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները»:

Հրապարակավ դիմում ենք պատկան մարմիններին՝ ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, առողջապահության և բնապահպանության նախարարներին, շտապ վերացնել  պատճառված վնասները, լուծում տալ խնդրին՝ վերացնել հետևանքները, հայտնաբերել մեղավորներին և  նրանց նկատմամբ նախաձեռնել պատասխանատվության կանչելու գործընթաց:

 

 

 

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …