Breaking News

«Իրատես». Մեդվեդեւը պետք է առանձին` «տետ ա տետ» հանդիպում ունենա Հովիկ Աբրահամյանի հետ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած Հովիկ Աբրահամյանը երեւութապես դուրս է ակտիվ քաղաքականությունից, սակայն առիթը բաց չի թողնում եւ տոնական օրերին ուղերձներ է հղում ի ծագս աշխարհի, որ «աշխարհն» իրեն չմոռանա: Ավելին, ըստ նրա շրջապատի «ասացողների», առաջիկայում Հայաստան ժամանող Դմիտրի Մեդվեդեւը պետք է առանձին` «տետ ա տետ» հանդիպում ունենա նրա հետ:

Մեր հարցմանն ի պատասխան` այդպե՞ս է արդյոք, եւ որտե՞ղ են հանդիպելու «կողմերը զմիմյանս», Աբրահամյանի «գրասենյակից» (չնայած խոստմանը) որեւէ պատասխան չեղավ (երեւի նրանց ձեռնտու էր, որ նետված «ուտկան» տիրաժավորվի առանց իրենց, ինչպես եղավ Արգամիչի` ԱԽ քարտուղար «դառնալու» ժամանակ), իսկ պատկան մարմիններին մեր հարցն ուղղակի ծիծաղելի թվաց»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …