Breaking News

Թրամփին նացիստական ողջույնն` ըստ Գերմանական ամսագրի. լուսանկար

Գերմանական Stern ամսագիրն օգոստոսի 24-ի համարի շապիկին պատկերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում նա նացիստական ողջույն է հղում՝ փաթաթված ամերիկյան դրոշով:

«Նրա պայքարը. նեոնացիստներ, Կու-կլուքս-կլան, ռասիզմ. Ինչպես է Դոնալդ Թրամփը խթանում ատելությունն Ամերիկայում». նկարազարդումն ուղեկցում է այս գրառումը:

Abendblatt-ի հաղորդմամբ՝ նկարազարդումը վերաբերում է Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլ քաղաքում սպիտակ ազգայնականների (աջ ծայրահեղականների) կողմից անմեղ ցուցարարի սպանությանը և այն փաստին, որ Դոնալդ Թրամփը պատշաճ կերպով չի դատապարտել այս իրադարձությունները:

Հիշեցնենք, որ հանրապետական և դեմոկրատ քաղաքական գործիչները հայտարարել են, որ նախագահը չափազանց մեղմ է արձագանքել ցուցարարի սպանությանն ու պարտավոր էր առավել կոշտ դիրքորոշում ունենալ այս հարցում:

Օրեր առաջ Շառլոթսվիլում հակառասիստական բողոքի ցույց է անցկացվել, որի ժամանակ ցուցարարների դեմ են ելել սպիտակ ազգայնականները: Նրանք մեքենայով մրխճվել են ռասիզմի դրսևորման դեմ բողոքող ամերիկացիների մեջ՝ դառնալով մեկ կնոջ մահվան պատճառ: Հայտնի է, որ սպանության գործով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ, որը նեոնացիստական գաղափարախոսության հետևորդ է:

Նախագահ Թրամփը կատարվածի վերաբերյալ ելույթում դատապարտել է ատելությունն ու բռնությունը՝ մեղադրելով բոլոր կողմերին ու հատուկ չառանձնացնելով սպիտակ ազգայնականներին: Աջ ծայրահեղականները Շառլոթսվիլի փողոցներով են շրջել նացիստական ողջույններով ու բղավելով՝ «Կեցցե՛ Թրամփը»:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …