Breaking News

Սերժ Սարգսյանի խոսնակը կոշտ ու կտրուկ է պատասխանել

Սերժ Սարգսյանն իր խոսնակի միջոցով բավականին կոշտ եւ կտրուկ է արձագանքել Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե ղարաբաղյան խնդրում «բանակցությունը վերսկսվում է առանց Հայաստանի նախապայմանի»: Ալիեւն այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի կառավարության նիստում:
Սերժ Սարգսյանը դրան արձագանքում է բավական կտրուկ եւ չոր, իր խոսնակի միջոցով հայտարարելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջեւ:
Մեր եւ Բաքվի պատկերացումները խայտառակության մասին խիստ տարբերվում են։ Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը։ Խայտառակություն է, երբ միջազգային ասպարեզում այլ պետությունների ղեկավարների ներկայությամբ ասածն ու սեփական պատերի ներսում ասածը չեն համապատասխանում իրար։ Խայտառակություն է, երբ փորձում են միջազգային հանրությանը եւ սեփական ժողովրդին խաբել», հայտնել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, հայտարարելով, որ բանակցության գնալը ամենեւին չի նշանակում հայկական կողմի հետքայլ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգից

Check Also

ՌԴ-ն ակտիվորեն աջակցում է Երևանին և Անկարային՝ կարգավորելու հարաբերությունները. Զախարովա

Ռուսաստանը հնարավորինս աջակցում է Հայաստանին և Թուրքիային կարգավորելու հարաբերությունները, ինչպես նաև պատրաստ է միջնորդ լինել …