Breaking News

Կրակոցներ Արարատի մարզում. կասկածյալը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի 27-ամյա տղան է

Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցի փաստով:

Shamshyan.com-ի տեղակացմամբ՝  ժամը 22:50-ի սահմաններում Նորամարգ գյուղի Ազատության փողոցի բնակիչ, 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանի տան ուղղությամբ գյուղի վերջնամասում ջրահեռացման կանալի մյուս կողմից կրակել են: Տ. Հովհաննիսյանը իր տանից մոտ 50 մետր հեռավորության վրա կրակոցի ձայները լսելով՝ դուրս է եկել ու տեսել է, որ մի քանի երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան է եղել, կրակում են: Նա դիտողություն է արել երիտասարդներին, ասելով՝ որ իր տան մոտ որսի տարածք չէ և չկրակեն: Սակայն երիտասարդներից Գոքորի տղա Արմենը վիճաբանել է Տ. Հովհաննիսյանի հետ, այնուհետև սպառնացել, որ կսպանի նրան ու դին կգցի ջրատարը, ջուրն էլ կտանի ու նրան չեն գտնի: Ահազանգով գյուղ են ժամանել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր սակայն Տ. Հովհաննիսյանի հայտնած մարդկանց չեն հայտնաբերել:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գոքորի տղա Արմենը Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Գրիգորի Գևորգյանն է, ով աշխատում է «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ նրան ընկերական շրջապատում ճանաչում են Գոքորի Արմեն: Գոքորն էլ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդն է:

Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Գոքորի տղա Արմենի և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …