Breaking News

«Հրապարակ». Երևանում կբացվի Կարապետյանների` Ռուսաստանում հայտնի «Ռիո» ցանցերի կենտրոնը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նոյեմբերի 13-ին Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում կբացվի Կարապետյանների` Ռուսաստանում հայտնի «Ռիո» ցանցերի  հայաստանյան կենտրոնը: Այս օրերին այնտեղ ներքին հարդարման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, մեզ ասացին` բացմանը կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը:

Բացի բրենդային խանութներից, կենտրոնում կգործեն նաեւ կինոկենտրոն, խաղահրապարակ, սրճարան, էկզոտարիում: Սա իր արժանի տեղը կզբաղեցնի «Տաշիր գրուպին» պատկանող մյուս առեւտրի կենտրոնների՝ «Տաշիրի» եւ «Դալմա մոլի» կողքին»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …