Breaking News

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի նախագահը քնել է ասուլիսի ժամանակ

Համացանցում տեսանյութ է հայտնվել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ ասուլիսից, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահը քնել հենց ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է էրդողանը Պորոշենկոյի ելույթի ժամանակ մի քանի անգամ հորանջում, փակում աչքերը և քնում։ Ուկրաինայի նախագահը նկատելով դա՝ ձեռքով թխկացնում է սեղանին, որպեսզի արթնացնի նրան։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Էրդողանը պաշտոնական այցով ժամանել էր Կիև, որտեղ հանդիպել էր նախագահ Պետրո Պորոշենկոյին։

Check Also

Ուղիղ միացում. Ինչ է կատարվում Վարդենիսում. ավագանու նիստ են անում առանց ՔՊ-ի. փորձում են համայնքապետ ընտրել

Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները առանց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասնակցության փորձում են ընտրել համայնքապետ. նրանք պնդում …