Breaking News

Դավիթ Հարությունյանը ծափահարողներին հետն էր բերել, որ թաքցնի պետական հանցանքը

Բանաստեղծ Սուրեն Գրիգորը անդրադառնալով «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագծին միանգամից նկատում է, որ օրենքում չպետք է որևէ դրույթ առանձնացնել ու ասել, թե սա սխալ է , քանի որ օրենքի նախագիծն ամբողջությամբ սխալ է , ավելին, նախագծի պատասխանատունները դրա տակ պետական հանցանք են թաքցնում.

«Օրենքը՝ ամբողջությամբսխալ է` սկսած անվանումից: Ելակետը պետք է սերը լինի և ոչ՝ բռնությունը: Ոչ թե պետք է շեշտել բռնություն երևույթը, ասենք՝ բռնություն՝ ընտանիքում, բռնություն՝ ոստիկանությունում, դատարանում, խորհրդարանում և այլուր, այլ պետք է ելակետը դարձնել սերը: Տվյալ դեպքում մոտավորապես այսպես՝ «Ընտանեկան սիրո մասին» օրենք, և այսպես՝ շարունակ:
Այսինքն՝ պետք է կառույցի խորքը ամրապնդել:
Իսկ նմանատիպ օրենքները, որ գործում են եվրոպական համակարգերում, գործիքներ են ընտանիքներ մտնելու համար: Եվ քանի որ դրանք թելադրված են այդ համակարգերից, և մեր իշխանություններն էլ պարտավորություններ են ստանձնել միջազգային կազմակերպությունների առաջ, գուցե և չեն էլ հասկացել, թե ինչ են անում, ուրեմն հիմա պետք է ազնիվ գտնվեն ու ժողովրդի հետ նստեն խոսակցության: Ավելին՝ այս հարցում ժողովրդի ներուժը հենց իրենք պետք է մեծացնեն, որպեսզի դրանով էլ կարողանան պաշտպանվել դրսի պարտադրանքներից:
Թե չէ քննարկմանը, որ տեղի ունեցավ Մատենադարանում, արդարադատության նախարարն իր հետ բերել էր մի խումբ ծափահարողների: Նախարարը գնաց, ծափահարողներն էլ իր հետ գնացին: Ի վերջո սա ի՞նչ ներկայացում էր: Եվ այս փաստն էլ է խոսում այն մասին, որ իրենք վախենում են, քանի որ տակը կա պետական հանցանք»,- կարծում է բանաստեղծ Սուրեն Գրիգորը:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …