Breaking News

Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին ներկայացել է ոստիկանություն

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում կրակոցի ձայներ են լսվում:

Մեկնած օպերատիվ խումը պարզել է, որ ժամը 22.50-ի սահմաններում, նշված քաղաքացին, ձայներ լսելով, դուրս է եկել տնից և նկատել երեք երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան է եղել, քաղաքացին դիտողություն է արել վերջինիս իր տան մոտակայքում որս կատարելու համար և ի պատասխան՝ սպառնալիքներ ստացել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ սպառնալիքներ հնչեցնողը 1990թ. ծնված Ա. Գ-ն է, ով ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին է:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …