Breaking News

Իշխանութունը մարխուանայի և ընտանեկան բռնության արանքում

«Փաստի» տեղեկություններով՝ իշխանությունները խիստ անհանգստացած են «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» խայտառակ օրենքի դեմ ժողովրդական հզոր ընդվզումից: Այս օրենքի դեմ վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ հեշտ չի լինելու մեր մենթալիտետին ոչ հարիր այս «աղբը» օրենք դարձնելը:

Եվ իշխանությունները որոշել են ընդդիմադիր կեցվածք ունեցող որոշ կազմակերպությունների օգնությամբ մի նոր աղմուկ բարձրացնել, որպեսզի երկրորդ պլան մղվի «ընտանեկան բռնության կանխարգելման…» օրենքի խնդիրը:
Բանն այն է, որ Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին օրերս խոսել է Եվրամիության երկրների հետ վիզայի ազատականացման հետ կապված Հայաստանի պարտավորությունների մասին: Մամուլը գրել է. «Պարզվում է… ԵՄ–ի հետ վիզայի ազատականացման նախապայմաններից մեկն էլ մարիխուանա վաճառելու–«քաշելու» թույլտվությանն է վերաբերում…»:

Իշխանական վերնախավում մտածել են՝ գուցե մարիխուանայի պահով ընդդիմադիրներին մեր դեմ հանենք, աղմուկ բարձրացնեն և դրանով խլացնենք, երկրորդ պլան մղենք «ընտանեկան» օրենքի խայտառակությունը:

Նրանք հույս ունեն, որ մարիխուանայի հարցում «տակից դուրս կգան»…
Կարևորը «ընտանեկանն է», ամեն գնով նրանք «հորով–մորով» են անելու այն:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …