Breaking News

Որքան անտեր ու անվերահսկելի է կրթության ոլորտը. Անահիտ Բախշյան

«Սիրելիներ, վերջերս բացահայտվեց Երևանի թ.7 Մայակովսկու անվան դպրոցի կայքում տնօրենի կենսագրությունը, որտեղ միայն ռուսերենով գրված է, որ նա ռուսական դպրոցի տնօրեն է:
Բնականաբար այս մասին հարցում եմ արել քաղաքապետին, պատասխանը ներկայացնում եմ, որից միայն մի եզրակացություն կարելի է անել՝ որքան անտեր ու անվերահսկելի է կրթության ոլորտը: Իր տեղում չլինելու, մայրենիի նկատմամբ Օրենքը խախտելու պատճառով նրա հետ աշխատանքային պայմանագիրը խզելու փոխարեն, մեղքը բարդում են աշխատակցի վրա:
Պարոն քաղաքապետ, իսկ ո՞վ է հավատալու փոխքաղաքապետ Ա. Սուքիասյանի ներկայացրած տեղեկատվությանը, ով իր պատասխանով պարզապես խայտառակում էքաղաքապետարանի կրթության վարչությանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Անահիտ Բախշյանը:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …