Breaking News

Կարտոֆիլի գինը կբարձրանա մինչև 400 դրամ

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը մամուլի ասուլիսի ժամանակ խեղկատակություն որակեց ԱԺ պատգամավորներից մեկի այն հայտարարությունը, որ կարտոֆիլը մնացել է դաշտում, 50 դրամով չի վաճառվում։ Հրաչ Բերբերյանն ասաց, որ այսօր ինքն ունի ստույգ տեղեկություն այն մասին, որ Հայաստանի կարտոֆիլը 130 դրամով արտահանվում է Վրաստան։Ըստ նրա կանխատեսումների գարնանը կունենանք 300-400 դրամի հասնող կարտոֆիլ։ «Գրեք ձեզ մոտ, ինչ ասել եմ՝ եղել է»,- լրագրողներին հորդորեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահը։

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …