Breaking News

Facebook-ի աշխատանքը խափանվել է ամբողջ աշխարհում

Ամբողջ աշխարհում Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է: Ինչպես հաղորդում է The Independent-ը, օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը: Երբ փորձում են բացել հաշիվը, սև էջ է հայտնվում: Օգտատերերի մի մասն էլ նշել է, որ չի կարողանում որոշ գործողություններ կատարել սոցցանցցում:

Մի մասի մոտ էլ կայքն ամբողջությամբ նորմալ է աշխատում, սակայն երբ փորձում են որևէ գրառում կատարել, կայքը խափանվում է:

Հազարավոր մարդիկ բողոք են ներկայացրել ստեղծված իրավիճակի պատճառով:

Ըստ միջազգային ԶԼՄ-ների, նման խոշոր կայքի խափանումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, անգամ եթե դա տևի րոպեներ:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …