Breaking News

2003թ-2016թ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1044 զինծառայող. CDSI

«Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի» (Caspian Defense Studies Institute – CDSI) փորձագետները սոցիալական ցանցերի և ադրբեջանական մամուլի հրապարակումների մոնիտորինգի արդյունքում պարզել են, որ 2003թ-2016թ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1044 զինծառայող։ Կորուստներից 40%-ը մարտական են, 60% ՝ ոչ մարտական։
Ոչ մարտական կորուստներից՝
— 24,7 % — ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով են
— 21.6% — ինքնասպանությունների
— 18 % — Ճանապարհատրանստորտային պատահարների
— 15 % — դժբախտ պատահարների
— 13.7% — հիվանդությունների
— 1.2% — Պետական անվտանգության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում
— 6% — անհայտ հանգամանքներում
Ինստիտուտի տվյալներով ոչմարտական կորուստների ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են 2005թ՝ (39%), ամենաբարձրը՝ 2011թ (86%)։
Ոչմարտական կորուստների աճ է արձանագրվել նաև 2015 թվականին։

Ալեն Ղուլյան

Check Also

ՌԴ-ն ակտիվորեն աջակցում է Երևանին և Անկարային՝ կարգավորելու հարաբերությունները. Զախարովա

Ռուսաստանը հնարավորինս աջակցում է Հայաստանին և Թուրքիային կարգավորելու հարաբերությունները, ինչպես նաև պատրաստ է միջնորդ լինել …