Breaking News

ՖՈՏՈՇԱՐՔ. Եղվարդում նավթավերամշակման գործարանը կառուցում է առանց բնապահպանական փորձաքննության

Հայաստանում «Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Արմօյլ» ընկերությունը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում առանց բնապահպանական փորձաքննության կառուցում է նավթավերամշակման գործարան: Նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով:

ԷկոԼուրի փոխանցմամբ՝ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ից, «ԱրմՕյլ» ընկերությունը որևէ նախագիծ փորձաքննության չի ներկայացրել, և, հետևաբար, չունի բնապահպանական փորձաքննության եզրակացություն:

Գործարանի կառուցումը մեծ աղմուկ է առաջացրել Եղվարդ քաղաքում, բնակիչները իրավիճակը անվանում են «Էկոլոգիական աղետ», իսկ կառուցվող գործարանը` «ատոմային ռումբ»:
Ահազանգին տեղյակ է ՀՀ բնապահպանության նախարարությունը: ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանի փոխանցմամբ, ԲԸՏՄ-ի ղեկավարի կողմից այսօր հարուցվել է վարչական վարույթ` պարզելու համար «ԱրմՕյլ» ընկերության գործունեության օրինականությունը:

Եղվարդցիների ահազանգերին և տեսչական ստուգումներին զուգահեռ «ԱրմՕյլ» ընկերությունը իր պաշտոնական կայքում հայտարարում է, որ շինարարական աշխատանքները ընթանում են ամբողջ ուժով, իսկ գործարանի բացումը պլանավորվում է կատարել 2017թ.-ին :

[smartslider3 slider=123]

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …