Breaking News

Իշխանությունը տեր է կանգնում իր անառակ զավակներին

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է Երևանի ավագանու հոկտեմբեր 11-ի նիստին, որի ժամանակ ՀՀԿ ավագանու անդամներ Լևոն Իգիթյանն ու Կամո Արեյանը ստանձնել էին Տարոն Մարգարյանի պաշտպանի ու փաստաբանի դերը, և հայոյախառն արտահայտություններ էին հնչեցնում ավագանու ընդդիմադիր կին անդամի հասցեին.
«Իրեն բնիկ երևանցի համարող Իգիթյանը իրավունք ունի՞ շարունակել զբաղեցնել ավագանու անդամի իր տեղը կամ Կամո Արեյանը իր անվայել պահվածքով: Սա ի՞նչ հրապարակային խայտառակություն է: Նրանց պարզապես պետք է զրկել այդ նիստերին մասնակցությունից: Առավել անհանդուրժելի էր Իգիթյանի կողքին նստած պճնված հանրապետական տիկնոջ պահվածքը: Նրան խիստ զվարճացրել էր հնչեցված հայհոյանքները իր գործընկեր կնոջ հասցեին: Իրավիճակը վայելում էր գահին բազմած Տարոն Մարգարյանը, ում դեմքի անմեղսունակ ժպիտն ասում էր` ամեն ինչ ինձ համար է արվում:Գիտեք ամենաարտառոցը որն է. Լևոն Իգիթյանը եղբորից որպես ժառանգություն ստացած մանկական գեղագիտական կենտրոնի տնօրենն է: Կենտրոնը մեծ համբավ ուներ նաև Հայաստանից դուրս, ժաանակին անվանում էին նաև էսթեթիկայի կենտրոն: Հիմա մենք ինչ գիտենք այդ կենտրոնի մասին, այն, ինչ մեզ մատուցում է Իգիթյանը՝ Իգիթյանի էսթեթիկան: Քիչ առաջ Հ1-ը հույժ կարևոր հարցազրույց էր վարում Երևանի խնդիրներով մտահոգ Կամո Արեյանի հետ: Ընդ որում, վերջինս խոսում էր բոլոր երևանցիների անունից և որևէ մեկի «ռեխը» չէր փակում: Պետք է ենթադրել, որ վաղվա հյուրը լինելու է Լևոն Իգիթյանը: Հանրապետական Իշխանությունը տեր է կանգնում իր անառակ զավակներին: Ինչ անում ենք՝ լավ ենք անում »:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …