Breaking News

«Իրատես». Մոսկվան այլեւս չի խաղում Ծառուկյանի հետ. ո՞վ է «բոչկա գլորում» նրա վրա եւ ինչու. նոր խաղ է սկսվում

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ծառուկյան-Կարապետյաններ տարընթերցումները պայմանավորված են ոչ միայն ՊԵԿ-ի կողմից «Մուլտի գրուպի»` որպես ռիսկային «գոտու» տոտալ ստուգումներով, ինչպես նաեւ Կարապետյանների` «Ալեքս գրուպի» ու նրա ղեկավար Սամվել Ալեքսանյանի նկատմամբ «հայրական» վերաբերմունքով, որպես այլընտրանքային օլիգարխիկ «կենտրոն», այլեւ հույժ քաղաքական հանգամանքով։

Ռուսաստանը, ասում են, այլեւս չի խաղում Ծառուկյանի հետ, որպես քաղաքական ֆավորիտի, հաշվի չի առնում վերջինիս «բարգավաճական» ռեսուրսը: ԲՀԿ-ում էլ ասում են, որ «պաշտոնական Մոսկվայում» իրենց վրա «բոչկա են գլորում» «նույնք», որոնք հայաստանյան քաղաքական եւ մեդիա դաշտերում փորձում են բարձրացնել նոր խաղացողների, այդ թվում` ընդդիմադիր հարթակում, որպեսզի անհրաժեշտ պահին քաղաքական «պոկում» ապահովեն»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …