Breaking News

Բողոքի ալիք է հասունանում. Վարչապետի մերձավորներն են այն հրահրում

«Աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու մասով դեռևս որևէ հստակ որոշում չկա, քննարկումներ են ընթանում»,- տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նախ այս մասին օրերս հայտարարեց ԱԺ-ում, ապա կառավարությունում: Ըստ նախարարի, եթե մարդիկ գնել են աջ ղեկով մեքենաներ, ժամանակ կտրամադրվի՝ ղեկը ձախ կողմ տեղափոխելու համար: Նորամուծության հեղինակները պատճառաբանում են, թե իբր այս փոփոխության պատճառներից մեկն այն է, որ շատ են նման մեքենաների մասնակցությամբ վթարները: «Առաջին հերթին մարդու անվտանգության մասին պետք է մտածել»,- մտահոգ ասում է նախարարը:

Նախարարի նման հիմնավորումը տարօրինակ է մի քանի պատճառներով: Նախ, երբևէ ոստիկանությունը որևէ ավտովթարի առնչությամբ չի հայտարարել, թե դրա պատճառը եղել է աջակողմյան ղեկը: Մյուս կողմից՝ արժե վերհիշել, որ երբ երկու տարի առաջ լուր տարածվեց, թե աջակողմյան կառավարմամբ մեքենաները մեր երկրում կարգելվեն, այդ օրերին հենց նույն ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ նման որոշում չկա ու լինել չի կարող, քանի որ աջ ղեկը խանգարող հանգամանք չէ: Ավելին, վերջին 10 տարվա վթարների վիճակագրության մեջ աջակողմյան ղեկով մեքենաների վերաբերյալ առանձին վիճակագրություն Ճանապարհային ոստիկանության կողմից չի արվել: Ուրեմն ի՞նչ փոխվեց այս ընթացքում, ինչու է նախարարը փորձում սղղացնել այս էժանագին տրյուկը: Ինչպես ասում են «շան գլուխը այլ տեղ է թաղված»:

Դեռ ամիսներ առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Հայաստանում աջակողմյան կառավարմամբ ներմուծվող ավտոմեքենաների համար կտրվի 60-օրյա ժամկետ` ղեկը ձախակողմյան փոխելու համար, ապա ժամկետ կտրվի հանրապետության տարածքում արդեն շահագործվող ավտոմեքենաների համար: Իսկ այս գաղափարը ինչպես մամուլում գրվեց, հղացել է Կարեն Կարապետյանի մերձավորների մոտ: Նրանց հաշվարկներով, Հայաստանում կան տասնյակ հազարների հասնող աջ ղեկով մեքենաներ, իսկ դրանց ղեկի տեղափոխման վրա մեծ գումարներ կարելի է աշխատել: Եվ մինչ օրենքի ուժով աջ ղեկով մեքենաների շահագործման արգելումը օրենքի տեսք կստանա, վարչապետի թիմակիցները պատրաստվում են ստեղծել մեքենաների ղեկի փոփոխության ծառայություն մատուցող ընկերություններ: Ի վերջո, հրաշալի հնարավորություն է ստեղծվում ահռելի փողեր աշխատելու:

Հազարավոր մեքենաների ղեկը դեպի ձախ տանելու համար մարդիկ ստիպված կլինեն վճարել 600-1000 դոլարի չափով գումար, իսկ եթե այդ բիզնեսի նկատմամբ մենաշնորհներ սահմանվեն, ապա ոմանք, իրոք, կարող են պատկառելի կարողություն ստեղծել: Սակայն մյուս կողմից՝ ճիշտ պահն է փողի մոլուցքով տարվածներին հիշեցնել Վրաստանի անհաջող փորձը: Այնտեղ էլ ցանկանում էին արգելել աջակողմյան կառավարմամբ մեքենաները, բայց վարորդները ոտքի կանգնեցին, բողոքի ցույցեր եղան ու հասարակության ճնշման ներքո Վրաստանը հրաժարվեց այդ մտադրությունից: Իսկ դա անխուսափելի էր թեկուզ այն պարզ պատճառով, որ աջ ղեկով ավտոմեքենաների քանակը կազմում է Վրաստան մտնող ավտոմեքենաների ընդհանուր թվի 40-45 տոկոսը։

Նույն վիճակն է Հայաստանում: Եվ ինքնին պարզ է, թե փոփոխությունն ինչ պիտի նշանակի, և  դժգոհության ինչ ալիք կբարձարանա, եթե իշխանությունն իր միլոնները դիզելու հաշվին հերթական անգամ փորձի մտնել խեղճ ու կրակ քաղաքացիների գրպանը: Եվ չի բացառվում, որ բողոքի ալիքը վերաճի համընդհանուր սոցիալական բունտի` գրողի ծոցն ուղարկելով իշխանութան կողմից թանկացումների տրյուկները:

ArmLife.am

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …