Breaking News

Հայաստանում 247 հազար մարդ զրկված է լիարժեք կյանքով ապրելուց.նախարար

Հայաստանում կան 247 հազար սրտանոթային հիվանդներ, իսկ դա նշանակում է, որ նրանք զրկված են լիարժեք կյանքով ապրելուց, այս մասին սրտաբանների 6-րդ համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նրա խոսքով` Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների մասով գերակշիռ դեր ունեն սրտանոթային, օնկոլոգիական հիվանդությունները:

«Սրտանոթային հիվանդությունները հիմնականում առաջանում են ծխելու հետեւանքով: Ոչ պակաս դեր ունի նաեւ չբալանսավորված սնունդը»,-ասաց նախարարը՝ մարդկանց հորդորելով ավելի հետեւողական լինել իրենց առողջության նկատմամբ ու մասնակցել մի շարք հիվանդությունները կանխարգելող սկրինինգային ծրագրերին:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …